Փորձագետը նշել է ցանկացած սմարթֆոնի գաղտնալսման հեշտ միջոցը
Սմարթֆոնների օգտատերերի զրույցների «գաղտնալսումը» կարող է ակտիվացվել հատուկ բառերի օգնությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Asterix ընկերության կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Փիթեր Հեննեյը:
Հավելվածների և սոցցանցերի մեծամասնությունը հասանելիություն են պահանջում սմարթֆոնի միկրոֆոնին, սակայն տվյալների մեծամասնությունը փոխադրվում է սարքի ներսում և չի հասնում երրորդ կողմին: Խոսքի վերլուծության և ձայնագրման գործառույթը միանում է, երբ գաջեթի տերն արտաբերում է «անհրաժեշտ բառը»: Նման բառերի կամ արտահայտությունների հստակ թվաքանակը հայտնի չէ, սակայն փորձագետը ենթադրում է, որ մեծ տարածում ունեցող հավելվածների մոտ, ինչպես օրինակ Facebook-ում կամ Instagram-ում, նման բառերը գերազանցում են հազարը: Այդ բառերից են «ОК, Google», «Ողջո՛ւյն Si՛ri» և այլն:
«Պատճառ չեմ տեսնում այդպես չվարվելու համար: Դա իմաստալից է մարքեթինգային տեսանկյունից, ծառայություններից օգտվելու օրենքներն էլ թույլ են տալիս հավելվածներին այդպես վարվել», - ասել է վերլուծաբանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո