Գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են աշխարհը տեսնում կենդանիները (Լուսանկարներ)
Մարդու տեսողությունը 7 անգամ ավելի սուր է, քան կատուների տեսողությունը, 10 անգամ ավելի սուր է, քան առնետի կամ ոսկե ձկնիկի պարագայում, եւ 100 անգամ ավելի սուր է, քան մոծակների մոտ։ Այս տպավորիչ հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես տարբեր տեսարանները կերեւան տարբեր կենդանիների տեսանկյունից։ Daily Mail-ը մեջբերում է Դյուկի համալսարանի հետազոտող Էլեոնոր Քեյվսի խոսքերը․ «Կենդանիների մեծամասնությունն ավելի քիչ մանրամասներ է տեսնում, քան մարդիկ։ Օրինակ, ձկների լավագույն արդյունքը ընդամենը մարդկային հնարավորությունների կեսն է»։
Հետազոտողները չափել են ցիկլները՝ սեւ եւ սպիտակ գծերի քանակությունը, որոնք աչքը կարող է տարբերել մեկ աստիճան տեսողությամբ։ Մարդը տեսնում է 60 ցիկլեր, որոշ գիշատիչ թռչուններ մինչեւ 140 ցիկլեր, որը թույլ է տալիս, օրինակ, արծիվներին մկանը նկատել հարյուրավոր կիլոմետրերից։ Ձկներն ու թռչունների մեծամասնությունը տարբերակում է մինչեւ 30 ցիկլ, միջատները՝ միայն մեկ ցիկլ։
Նախկինում համարվում էր, որ թիթեռների երանգները կոչված է պոտենցիալ գործընկերոջը տարբերակելու եւ գիշատիչներին վանելու համար։ Սակայն հազիվ թե միջատները կարողանան դրանք տարբերակել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար