Նոր սահմանափակումներ աշխատանքային միգրանտների նկատմամբ
Ռուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի. ՌԴ Աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը նոր սահմանափակումներ է նախատեսում առանց մուտքի վիզայի երկրներից աաշխատանքային միգրանտների համար: Հանրային քննարկման նպատակով փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի դաշնային պորտալում, գրում է «RG»-ն:
Այժմ Ռուսաստանում աշխատելու համար արտոնագիր ստանալիս աշխատանքային միգրանտի համար միակ սահմանափակումը հենց արտոնագրի արժեքն է: Եթե մարզը համարում է, որ իրենց աշխատանքային միգրանտներ հարկավոր չեն, ապա արտոնագրի գինն այնքան է բարձրանում, որ ոչ բոլոր միգրանտները կարող են իրենց թույլ տալ վճարել դրա համար: Իսկ եթե աշխատուժ է հարկավոր, ապա գինն իջնում է նվազագույնի:
Սակայն ՌԴ աշխատանքի նախարարությունում համարել են, որ այսպիսի «պաշտպանիչ» մեխանիզմը բավարար չէ եւ նորն են առաջարկել: Մարզերին մասնագիտությունների ցուցակներ կազմելու իրավունք կտրվի, որոնց համաձայն էլ արտոնագրերով միգրանտները կարող են աշխատել: Եթե օտարերկրացին չի տիրապետում ցուցակում նշված մասնագիտություններից որեւէ մեկին, ապա արտոնագիր ստանալ եւ աշխատել դրանով տվյալ մարզում հնարավոր չի լինի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի