Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ Դանիելյանը նախորդ տարի 9 միլիոն 100 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Իսկ տարեկան եկամուտներից պարզ է դառնում, որ այդ բնակարանը նա ստացել է որպես ժառանգություն:
Բնակարանի ձեռք բերումից բացի նրա եկամուտները գոյացել են 9 միլիոն 339 հազար դրամ աշխատավարձից ու 7 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Իսկ դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 500 հազար դրամ ու 22 հազար ամերիկյան դոլար:
Կինը՝ Մառա Մարգարյանը, ունեցել է 3 միլիոն 986 հազար դրամի եկամուտ, որը նրա աշխատավարձն է, և 7 միլիոն 900 հազար դրամ ու 33 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի