Դեղերի դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվում է
Առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով փաստացի մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի դեղատոմսերով դուրս գրումը։ Այդ մասին ուղիղ եթերում նշել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։
Հետաձգումը, սակայն, չի տարածվելու անտիբիոտիկների վրա։ «Մենք այդ մասով ավելի զգույշ պիտի լինենք եւ դրանց չարաշահումը կասեցնենք թեկուզ թերի գործող կառավարության նախագծով։ Հուսքով ենք՝ բժշկական անձնակազմը եւ քաղաքացիները ըմբռնումով կմոտենան»,- ասել է նախարարնո ւ հավելել. «Իսկ մյուս դեղերի մասով լայն քննարկումներ կանեն, որ կբերեն այնպիսի կարգավորման, որ բոլորի ընդունելի լինի»։
Նա նաեւ նշել է, թե դեղերի մասով շատ այլ հարցերով են զբաղվում՝ սկսած զուգահեռ ներկրումներից, ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունից։
Նախարարը, իր խոսքով, մի լավ լուր էլ բուժաշխատողների համար հայտնեց։ «Այսօր քննարկումներից հետո եկանք եզրահանգման, կլինիկական մասով էլեկտրոնային առողջապահության ներդրումը հետաձգում են։ Այն որ հունիսի 1-ից պետք է բոլոր պացիենտների տվյալները ներգրավեին համակարգ, հետաձգվում է։ Նախ դա լոգիստիկ առումով ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, բացի այդ ունեինք օրենսդրական բաց»,- ասել է նա եւ հավելել, թե այս ժամանակահատվածն օգտագործելու են խնդիրները վերանայելու եւ շտկելու համար, «քանի որ այդ համակարգը պետք է մեր երկրին, բայց ներդրման մասով խնդիրներ ունենք լուծելու»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի