Ալեն Սիմոնյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դառնալ
ԱԺ «Ելք» խմբակցության նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է օրենսդիր մարմնում և ՏԻՄ կառավարման համակարգում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Սիմոնյանը:
«Ես որևէ հավակնությունների մասին չեմ ուզում խոսել, բայց կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևան քաղաքի ընտրություններին, ես եղել եմ քաղաքապետի թեկնածուներից մեկը և, այո՛, եթե նման պատասխանատվություն կուսակցությունը որոշի ինձ վրա դնել, ես, միգուցե, համաձայնեմ: Բայց այսօր ես ինձ շատ լավ եմ զգում Ազգային ժողովում` իմ մասնագիտության բերումով»,- ասաց Ա.Սիմոնյանը` ի պատասխան հարցի, թե պատրա՞ստ է զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Ըստ նրա` Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական է, որովհետև ՀՀԿ-ն և Տարոն Մարգարյանն այլևս չեն ներկայացնում հանրությանը, և չպետք է զբաղեցնի Երևան քաղաքի ավագանին. «Ես կարծում եմ, որ ամենաճիշտ լուծումը կլինի՝ շուտափույթ նաև կազմակերպել Երևան քաղաքի ավագանու ընտրություններ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի