Ոստիկանապետը եւս մեկ նոր տեղակալ ունի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանապետի նոր տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. այդ պաշտոնում նշանակվել է Աղասի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի 2-րդ եւ 10-րդ մասերի՝
Աղասի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Հովհաննես Քոչարյանը, իսկ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Մինչ այդ էլ, Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Լեւոն Երանոսյանն ազատվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից, իսկ Վարդան Եղիազարյանը՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի