ՄԽ համանախագահները հունիսին կծանոթանան ՀՀ նոր ղեկավարության հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսին կլինեն Երեւանում՝ ծանոթանալու ՀՀ նոր ղեկավարության հետ: Այս մասին այսօր ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպման ժամկետները համաձայնեցվում են: Ինչ վերաբերում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը, նրա խոսքով՝ այդպիսի պայմանավորվածություն այս պահին չկա:
Տիգրան Բալայանը նշեց, որ ՀՀ-ի դիրքորոշումն Արցախյան հակամարտության առնչությամբ չի փոխվել. «Գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկների հիման վրա»:
Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ՀՀ-ն հակամարտության կողմ է հանդիսանում» որակումը վտանգավոր է, Բալայանը հրաժարվեց դիտարկումներ անել: «Ներքաղաքական մեկնաբանություններին մաս կազմելուց կխուսափեմ»,-ընդգծեց նա՝ կարծիք չհայտնելով նաեւ Փաշինյանի նշյալ հայտարարության մասին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի