Գանձագողերը՝ անուն առ անուն, թե կոպեկ առ կոպեկ
«Ժամանակը» գրում է. «Հայաստանում 350 շարքային անձանց անվամբ, նույնիսկ առանց նրանց իմացության և պատկերացման կոռուպցիոն սխեմաներ աշխատացրած և պետության հաշվին հարստացած անձանց բացահայտելու մասին ԱԱԾ պետի հայտարարությունն, անկասկած, աննախադեպ է:
Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել են տարիներ շարունակ, ամենատարբեր, անգամ առաջին դեմքի մակարդակով, բայց, որ ԱԱԾ պետի մասշտաբով հայտարարվի շատ հստակ ժամկետ և շատ կոնկրետ բացահայտումների մասին ազդարարվի նախապես, դա անկասկած չի եղել: Մյուս կողմից, եթե Հայաստանում եղել է հեղափոխություն, ուրեմն այդպիսի հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն:
Ըստ այդմ, այդպիսի հայտարարությունները չպետք է նույն կերպ առանց հանրային արձագանքի մնան, եթե դրանք նախապես ազդարարված տրամաբանությամբ կյանքի չկոչվեն: Հանրային ականջը սովորել է, որ հնչել են ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններ, սակայն չի եղել իրական որևէ պայքար:
Դրանից հետո չի եղել նաև հանրային որևէ արձագանք, պատասխանատվություն պահանջելու որևէ ջանք կամ փորձ: Այժմ չպետք է լինի այդպես և հայտարարությունների համար պետք է պատասխան տա յուրաքանչյուր պաշտոնյա, անկախ զբաղեցրած դիրքից և հայտարարության բնույթից: Այսինքն՝ հեղափոխությունը ոչ միայն պաշտոնյաների փոփոխություն պետք է ենթադրի, այլ նաև հասարակության:
Ըստ այդմ, ԱԱԾ պետի հայտարարությունը մի կողմից պատասխանատվություն ու ինչ-որ իմաստով քննարկման շրջան է ստեղծում նրա՝ Արթուր Վանեցյանի համար, մյուս կողմից նաև նրան լսող հասարակության, որպեսզի հանրությանը հերթական անգամ չմատուցվի ավելի շատ կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք, տպավորություն, քան իրական պայքար և բացահայտումներ:
Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ հանրության, այսպես ասած, «արյան տենչը» չէ, որպեսզի ինչ-որ մեկն անպայմանորեն պատժվի գողացածի համար, հայտնվի բանտում, միմյանց հաջորդեն ձերբակալություններն ու հովանա հանրության սիրտը: Տվյալ պարագայում խնդիրը չափազանց պարզ է, և ԱԱԾ պետի հայտարարությունից հետո առկա է մի հստակ հարց. Ինչ է տալու այդ ամենը պետությանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...