Արման Սահակյանը պատրաստվում է բազմաֆուկցիոնալ համալիր կառուցել Հալաբյան փողոցում
Պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը Հալաբյան փողոցում պատրաստվում է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Այս մասին տեղեկանում ենք բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակաված հայտարարությունից և համալիրի կառուցման նախագծից:
Մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան «Բեյբիս Սմայլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Հալաբյան փողոց 20/4, 20/8, 20/12, 20/13 և 20/14 հասցեներում նախատեսվող շենքի կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Շենքը կառուցել պատրաստվող «Բեյբիս սմայլ» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 26-ին: Դրա միակ բաժնետերը Արման Գալուստի Սահակյանն է՝ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին, պետական գույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը: Չնայած հանրային լսումները դեռևս չեն ավարտվել, սակայն Սահակյանը նշված տարածքում արդեն շինարարական աշխատանքներ է իրականացնում, թեև քաղաքապետարանից միայն քանդման աշխատանքների թույլտվություն ունի:
Մանրամասները՝ hetq.am-ում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի