Մայիսի 25-ին «Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։
Մասնավորապես, նշվել է, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի կունենա Ազատության հրապարակում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու անհրաժեշտության դեպքում աջակցել Ճանապարհային ոստիկանությանը՝ տվյալ օրը անվտանգ երթևեկությունն ապահովելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի