Հայաստանում նախորդ տարի կոռուպցիոն բնույթի քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ
Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկված սուբյեկտների կազմը, մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում:
«2017 թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ, որոնցից` ոստիկանության աշխատակիցներ՝ 45 անձ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ 4 անձ, ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ 10 անձ, ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ 1, ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ 2, դատախազության դատախազ՝ 1, ՀՀ ՔԿ քննիչ (ավագ քննիչ)՝ 3, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 5 անձ, ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցներ՝ 8 անձ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի աշխատակիցներ՝ 2 անձ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետ՝ 1 անձ, կրթության ոլորտի աշխատակիցներ՝ 5 անձ, սոցիալական ապահովության ոլորտի աշխատակիցներ՝ 10 անձ, առողջապահության ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ՝ 2 անձ»,- նշել է Աբրահամյանը:
Նրա խոսքով` 2017թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 599 անձ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի