Վարկերի սառեցման կամ տոկոսադրույքների իջեցման մասին երբեւիցե չի խոսվել. մանրամասնում է Արթուր Ջավադյան
Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։ Դրա համար կառավարության հետ համատեղ գործընթացներ են գնում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին: Շատ արագ դրա անդրադարձը կտեսնեք», - ասաց նա։
Նա բացառեց, որ այդ որոշման արդյունքում մասնավորը կամ բանկերը կարող են տուժել:
Հարցին, թե արդյոք նախկին իշխանությունները չէին կարող զբաղվել այդ հարցով, Ջավադյանն արձագանքեց, որ նրանք եւս այդ ուղղությամբ որոշակի քայլեր արել են. «Հիմա խոսքը ոչ թե վարկային բեռի մասին է, այլ կուտակված տույժերի ու տուգանքների մասին: Դրանք վերացնելու համար որոշակի բարեփոխումներ պետք է իրականացվեն օրենսդրության մեջ: Դրանք կիրականացվեն շատ արագ»:
Ջավադյանը նկատեց, որ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել. «Նա խոսել է նաեւ բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին: խոսքը սուբսիդավորման մասին է: Վարչապետը նաեւ ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, եւ դրա հաշվին նաեւ գյուղացիների բեռը թեթեւացնենք»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի