Ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին. բողոքներով հարց լուծելն ավանդույթ է դարձել
Համաժողովրդական շարժման հաղթանակից հետո կարծես ավանդույթ է դարձել հարցերը ցույցերով եւ բողոքներով լուծելու տարբերակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր ստացավ այն մասին, որ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողները չեն ենթարկվում դասախոսներին՝ կապված ե՛ւ քննությունների, ե՛ւ, ընդհանրապես, դասերի ժամանակ ամենատարրական կարգուկանոնը պահպանելու հետ: Նրանք երբ ցանկանում են, դուրս են գալիս լսարանից, երբ ցանկանում, դասի գալիս, եւ այդպես շարունակ:
Ուշագրավ է, որ երբ դասախոսները փորձում են բարկանալ նրանց վրա եւ կարգի հրավիրել, ուսանողները նշում են, թե կդիմեն Նիկոլ Փաշինյանին եւ ներկայիս Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Իրավիճակն այնքան է լարվում, որ մի քանի դասախոսներ անգամ դեկանատներում լացել են ուսանողների պահվածքից՝ ասելով, թե այսպես շարունակվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումներ են գրելու:
«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի առնչությամբ զրուցեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով նշեց, թե ինքը նման ահազանգեր չի ստացել, եւ այդպիսի դեպքերի մասին տեղյակ չէ՝ վստահեցնելով, թե նման դեպքերի առկայության դեպքում հետեւողական կլինեն:
Մանրամասները՝ armlur.am-ում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի