Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Լևոն Երանոսյանը հրաժեշտ տվեց

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի սիրելի զինծառայողներ. այսօր ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ` մեր համատեղ ծառայության համար: Ծառայություն, որի նպատակն ամուր, ուժեղ, կայուն և զարգացող Հայաստանի տեսլականն է: Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է: Եվ մենք` լինելով այդ հայրենիքի նվիրյալն ու զինվորականը, փորձել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը կերտելու մեր բոլորի երազած հզոր ու անվտանգ Հայաստանը:

ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության առաջին օրվանից ես ներդրել եմ ամեն ջանք ու եռանդ, գիտելիք ու հմտություն, որ մեր գործը հաջողի: Ունեցել ենք բազում դժվարին օրեր ու անքուն գիշերներ, մեկը մյուսին հաջորդող դժվարին պահեր ու վայրկյաններ:

Բայց ի պատիվ բոլորիս, մենք այդ բոլոր փորձությունները պատվով ու արժանապատվորեն ենք հաղթահարել. հաղթահարել ենք հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների ու ծնողների, հանուն հայ ժողովրդի: Որպեսզի նրանք վաղվա օրն արթնանան ավելի անվտանգ ու կայուն Հայաստանում: Մեր ծառայության ընթացքում մենք մեր համար ուղենիշ ենք ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության համար կռիվ տված, այդ հանրապետության համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած իմ սերնդակիցների, ձեր հայրերի ու նրանց եղբայրների պայքարի ուղին, որն էլ փորձել եմ փոխանցել ձեզ մեր համատեղ ծառայության ընթացքում:

Հեշտ առաքելություն դրված չի եղել մեր առջև. ներքին անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանություն, հատուկ և կարևոր օբյեկտների պահպանություն և պաշտպանություն, ինչպես նաև հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելը: Այո′, դժվարին ու բարդ առաքելություն, որն իրականացնել կարող են միայն ուժեղները, ովքեր ունեն իրենց առջև դրված նպատակ և երազանք: Այն է` ունենալ ամուր պետականություն, հզոր երկիր և երջանիկ ժողովուրդ: Մենք փորձեցինք ու երևի թե հաջողեցինք մեր գործում:

Գնահատականը կտան հաջորդ սերունդները:

Սիրելի զինակիցներ, ոստիկանության զորքերի վերջին տարիների գործունեությունը արժևորվում է ծառայողամարտական գործունեության մեջ նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով: Մենք պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները` հանուն մեր երկրի, պետականության և ժողովրդի: Վստահ եմ, որ վաղն էլ ոստիկանության զորքերը կշարունակեն կատարել օրենսդրորեն ամրագրված իր պարտականությունները` դրսևորելով զսպվածություն, համախմբվածություն, կարգապահություն, վճռականություն և կամք:

Լինելով սեփական փորձի և բարի ավանդույթների կրողը, հստակ գիտակցելով իր առջև դրված պարտականությունների կատարման կարևորությունը ձեռնամուխ կլինի անձնակազմի մարտական ոգու կոփմանն ու կշարունակի ծառայել ի շահ հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի: Յուրաքանչյուր հրամանատարի համար էլ պատիվ է ծառայել այնպիսի զինվորական կոլեկտիվի հետ, որը ներշնչում է վստահություն ու հավատ, ումից զգում ես հավատարմություն ու նվիրվածություն, սեր, հարգանք Ես այդ երջանիկ հրամանատարներից մեկն եմ:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶԱՆԻՑ

Բայց ավելի շնորհակալ կլինեմ, երբ մեր սկսած գործը նման եռանդով ու նվիրվածությամբ շարունակեք առաջ տանեք, հմտանաք ու կատարելագործվեք, ուժեղանաք ու հզորանաք: Ես դրանում վստահ եմ, և դուք տվել եք այդ առիթն ինձ:

Ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել. «Շնորհակալ եմ ձեզանից, որ տվեցիք ինձ հնարավորություն այդ զգացումներն ապրելու համար»: Հիշե′ք, սիրելի զինծառայողներ, հայրենիքին ծառայելը չի սահմափակվում, չի վերջանում ինչ որ պաշտոններում ծառայելով: Այն շարունակական է, այն միշտ է, այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ու արարում ենք:

Վստահ եմ, որ ոստիկանության զորքերը, որպես մարտական հարուստ ավանդույթներ եւ փորձ ունեցող կայացած կառույց, այսուհետ էլ կշարունակի պատվախնդրորեն և պատասխանատվության մեծ զգացումով կատարել իր ծառայողամարտական խնդիրները, լինել երկրի անվտանգության, իրավակարգի եւ սահմանադրական կարգի պահպանության առաջամարտիկը՝ տարեցտարի ամրապնդելով մարտական փորձն ու ձեռք բերած հաջողությունները:

Լևոն ԵՐԱՆՈՍՅԱՆ

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ