Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար. Արմեն Սարգսյան
Նախագահականի շենքը պետք է բաց լինի հանրության համար։ Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր՝ մայիսի 18-ին նախագահականում ընդունել է մի խումբ երեխաների եւ պաղպաղակ կերել նրանց հետ։
«Նախագահական շենքում կան սրահներ, որ ես ծրագրում եմ անպայման բացել հանրության տարբեր շրջանակների, սկսած հասարակական կազմակերպությունների, մշակութային, առանձին անհատներից, վերլուծական խմբերի համար։ Շենքը պիտի տրամադրվի հանրությանը»- ասել է նախագահը։
Նա նշել է, թե նախագահական շենքում ինքն էլ բազմաթիվ հանդիպումներ եմ ունենալու, ծրագիր ունեն ցուցահանդեսներ կամ գրական լսումներ կազմակերպելու։ «Նախագահի ինստիտուտը պետք է լինի ժողովրդի համար, երկրի համար, մարդիկ պիտի մաս կազմեն այս շենքին։ Չպիտի լինի պարզ ադմինստրատիվ սիմվոլ, այլ ժողովրդի իշխանության սիմվոլ»,- նշել է նախագահը եւ հավելել. «Լավ է, որ առաջին օգտագործողները երեխաներն են, հուսամ 80-90 տարի կլինեն այս երկրի քաղաքացիները։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի