Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչու Պուտինը չմիջամտեց Հայաստանի «թավշյա հեղափոխությանը». Foreign Affairs

Ապրիլին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրաժարական տալ՝ Արևելյան Եվրոպայում այս դարի առաջին տասնամյակում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունների» ալիքը հիշեցնող զանգվածային ցույցերի ճնշման տակ, foreignaffairs.com-ում գրում է Լուքան Ահմադ Վեյը՝ փորձելով բացատրել, թե ինչու Ռուսաստանն առանց միջամտության ընդունեց «եվրասիական հեղափոխությունը»:

Այս ցույցերը կարծես լուրջ մարտահրավեր պետք է լինեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Նա սարսափում է իր երկրում հակաբռնապետական շարժումների հնարավոր տարածումից, և երկար ժամանակ նրան հետապնդում է տարածաշրջանում «գունավոր հեղափոխությունների» սպառնալիքի միտքը: Նա Ռուսաստանի հարևան երկրներում բռնապետերին պաշտպանելու համար միջամտելու փորձ ունի, Պուտինն Ուկրաինայում 2013-2014 թվականներին պաշտպանել է Վիկտոր Յանուկովիչին և միջամտել տարածաշրջանում մի շարք ընտրությունների, այդ թվում՝ 2006 թվականին Բելառուսի նախագահական ընտրություններին և 2004 և 2014 թվականներին Ուկրաինայի ընտրություններին:

 Մի շարք ռուս մեկնաբաններ մտավախություն էին հայտնում, որ հայաստանյան ցույցերը Ռուսաստանի սահմանների մոտակայքում ուսանողական հեղափոխություն հրահրելու Արևմուտքի գաղտնի ծրագրի մաս են կազմում և որ ընդդիմությունը կարող է Հայաստանին դեմ հանել Ռուսաստանին:

Կարելի էր ակնկալել, որ Պուտինն իր ամբողջ աջակցությունը կտրամադրի Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը: Իրականում, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ապրիլի 23-ին հրաժարական տալ, Ռուսաստանը սկսեց աշխատել հետնաբեմում՝ Կարեն Կարապետյանին իշխանության փոխանցումը կազմակերպելու համար: Ռուսական հսկողության տակ գտնվող պարբերականները սկսեցին ցույցերն Արևմուտքի կողմից կառավարվող «հերթական մայդան» պիտակավորել: Այնուամենայնիվ, երբ Հանրապետական կուսակցությունը չկարողացավ բողոքի ցույցերի պատճառով Կարեն Կարապետյանին հանձնել իշխանությունը, Պուտինն անսպասելիորեն լռեց, ռուսական լրատվամիջոցներն, իրենց հերթին, դադարեցին շարժումը վարկաբեկել, և ռուսական իշխանությունները չփորձեցին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա ընդդիմության նկատմամբ ուժ կիրառելու համար, ինչպես դա արել էին Ուկրաինայում 2014 թվականին: Ավելին, Պուտինն առաջիններից էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Հասկանալու համար Պուտինի պահվածքը՝ կարևոր է հասկանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանի վրա իր ազդեցության վերաբերյալ որոշակի թյուրըմբռնումները: Նախ, չնայած հակաժողովրդավարական իշխանություններին սատարելու համբավին, Պուտինին շատ ավելի հետաքրքրում է իշխանության աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, քան այն, թե արդյոք կոնկրետ երկրները ժողովրդավարական են, թե բռնապետական: Պուտինն ակնհայտորեն ժողովրդավարության ջատագով չէ, և ընտրության դեպքում կնախընտրի աշխատել բռնապետությունների հետ, բայց միայն դրա համար նա լուրջ ջանքեր գործադրելու մտադրություն չունի:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ ի հակադրություն Ուկրաինայի իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնառու է պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն: Ցույցերի ժամանակ չէին բարձրացվում ԵՄ դրոշներ կամ այլ նշաններ, որոնք ցույց կտային, որ նոր ուժերը դեմ են հանդես գալիս տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերին: Բացի այդ, Ռուսաստանի դիրքորոշմանն է նպաստել նաև այն փաստը, որ Հայաստանի խոցելի միջազգային դիրքը և կախվածությունը Ռուսաստանի ռազմական աջակցությունից չափազանց բարդ են դարձնում որևէ առաջնորդի համար Ռուսաստանի ուղեծրից հեռանալը:

Կրեմլի դիրքորոշումը հասկանալու համար կարևոր է նաև հասկանալ մեկ այլ մոլորություն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ այն, որ Պուտինը կարող է կառավարել Ռուսաստանի հարևանությամբ և անգամ Միացյալ Նահանգներում քաղաքական իրադարձությունները: Պուտինը, հնարավոր է, չի միջամտել նաև այն պատճառով, որ զգացել է, որ Հանրապետական կուսակցության իշխանությունը փրկելու փորձը կտապալվեր: Ռուսական միջամտություններն, ի վերջո, հետխորհրդային տարածքում հարաբերականորեն քիչ են հաջողություն ունեցել: Փաստացիորեն Կրեմլի նախընտրած թեկնածուն պարտություն է կրել ԽՍՀՄ փլուզումից ի վեր ընտրություններին 11 հայտնի միջամտություններից 7-ի դեպքում:

Ուկրաինայում Ռուսաստանի փորձառությունից հետո Պուտինը կարող էր անհանգստանալ, որ Հայաստանում ժողովրդականություն չվայելող վարչակազմին ակնհայտորեն սատարելը մեծ հակադարձ ազդեցություն կստեղծեր Ռուսաստանի դեմ:

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ խուսափելով վիճարկել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը՝ անգամ Հայաստանի նման փոքր երկրներում կարող է ժողովրդավարություն հաստատվել՝ առանց վախենալու արտաքին միջամտությունից: Նման մեկ այլ օրինակ է նաև հարաբերականորեն ժողովրդավարական և ռուսամետ Ղրղզստանը: Ի վերջո, Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրն ավելի շատ կախված կլինի ներքին գործոններից, այլ ոչ Ռուսաստանի քայլերից: Հայաստանը կամ իր հետխորհրդային հարևանները քիչ բան կարող են անել Պուտինից ազատվելու կամ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական և տնտեսական գերակայությունը նվազեցնելու համար, բայց դա չի խանգարում, որ այս երկրներում ժողովրդավարություն հաստատվի, գրում է նա։