ՀՀ-ում տիրող սպասողական վիճակն անդրադարձել է նաև ԱԺ-ում քննարկվող նախագծերի վրա
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում տիրող սպասողական վիճակը՝ պայմանավորված ներքաղաքական վերջին փոփոխություններով, անդրադարձել է նաև Ազգային ժողովում քննարկվող նախագծերի վրա: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող երկու նախագծերի քննարկումը երկուսից երեք ամսով հետաձգվել է: Ընդ որում, որպես պաշտոնական պարզաբանում, ներկայացվել է. «Նկատի ունենալով վարչապետի փոփոխությունն ու դրանից բխող կառավարության նոր ծրագրի ներկայացման գործընթացը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը որոշում է հետաձգել նախագծերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքների փաթեթի և «Դեղերի մասին» օրենքի նախագծի մասին է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































