Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանը կռվել է ոչ թե Ղարաբաղի, այլ Մալաթիայի Շահումյանում
«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ անդամ Սամվել Ալեքսանյանը, երբ լրագրողները սկսել էին քննադատել, թե ինչո՞ւ է ինքը երկրապահ, ե՞րբ է կռվել եւ այլն, ասել էր, որ կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում:
Այնուհետեւ Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետեւից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ:
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ալեքսանյանին կռվի դաշտում չի տեսել, գուցե մի տեղ կռվել է, բայց իրեն չի հանդիպել, հավանաբար թիկունքում է եղել:
Այս առնչությամբ «Առավոտը» Սամվել Ալեքսանյանին հարցրեց՝ ի վերջո կռվե՞լ է Շահումյանի 5-րդ բրիգադում, թե՞ ոչ: Նա ուշագրավ պատասխան տվեց. «Մեր բրիգադն ա եղել Շահումյանում, ցավդ տանեմ: Չէ, չէ, Ղարաբաղի Շահումյանում չէ, մեր Շահումյանում 5-րդ բրիգադն ա եղել»:
Պարզվում է՝ Շահումյան ասելով Սամվել Ալեքսանյանը նկատի է ունեցել Մալաթիայի Շահումյանը, որտեղ բրիգադ է կազմավորել, ինքն էլ դրա կազմում է եղել: Իսկ թե ո՞ւր է գնացել, կոնկրետ որտե՞ղ են կռվել՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես թիկունքի տեղակալն եմ եղել, ցավդ տանեմ, թիկունքի գծով եմ եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի