Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն Միջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվի Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան Հայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներով Սաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկին Օդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել է Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդին Կառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից Արհեստական բանականության օրեր Հայաստանում Կասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին շաբաթը. DW-ի անդրադարձը

Մի շաբաթ առաջ Հայաստանում նոր վարչապետ ընտրվեց՝ Նիկոլ Փաշինյանը: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը փորձել է պարզել, թե ինչ է հաջողվել «թավշյա հեղափոխության» առաջնորդին անել այս ընթացքում և ինչպես են նրա գործողությունները գնահատում փորձագետները:

Լրատվամիջոցը գրում է, որ մեկ շաբաթվա ընթացքում վարչապետի իր պաշտոնին Նիկոլ Փաշինյանը հասցրել է փոխել բոլոր նախարարներին, հեռացնել առավել սկանդալային հայտնի պաշտոնյաներին և գեներալներին, այդ թվում՝ Հայաստանի ոստիկանապետին, և բաց է դարձրել կառավարության նիստերը: Նա նաև հրահանգել է բարելավել մաքսային կարգավորման կանոնները և մասնակցել է Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Առաջինը, որ, խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչապետության մասին, միաձայն նշում են փորձագետները, երկրում մթնոլորտի փոփոխությունն է:

Այստեղ երբեք չեն տեսել, թե ինչպես նախարարները կարող են օգտվել հանրային տրանսպորտից, իսկ վարչապետն աշխատանքի գնա ոտքով: Ամբողջությամբ փոխելով Հայաստանի կառավարության կազմը՝ նա պաշտոնների է նշանակել երիտասարդների, նրանց, ովքեր աջակցել են իրեն հին իշխանությունների դեմ պայքարում. նրանք էլ այժմ պետք է գլխավորեն երկրում կոռուպցիայի դեմ պայքարը:

Լրատվամիջոցը գրում է, որ ամեն օր կեսգիշերին մոտ վարչապետը Facebook-ի իր էջում մարդկանց պատմում է, թե ինչ է արել նախորդ օրվա ընթացքում: Նման բացություն և անմիջականություն նրանից ոչ ոք չէր սպասում: Հայտնելով կառավարությունում նոր նշանակումների մասին՝ նա պարզաբանել է, թե ինչու հենց այդ մարդը կգլխավորի այս կամ այն նախարարությունը կամ գերատեսչությունը: Դիտորդների կարծիքով՝ «թավշյա հեղափոխության» առաջնորդն այդպես հաշվետվություն է ներկայացնում ժողովրդի առաջ, որի ջանքերի և կամքի շնորհիվ նա դարձել է երկրում գլխավոր քաղաքական անձը:

Ինչպես DW-ին հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, գնահատելով նոր վարչապետի առաջին քայլերը, Նիկոլ Փաշինյանն ավարտել է նոր կառավարության ձևավորումը, որի խնդիրն է խորը քաղաքական և տնտեսական ճգնաժամի հաղթահարումը՝ համակարգային բարեփոխումների միջոցով: Շաբաթն, իհարկե, այն ժամկետը չէ, որի արդյունքներով կարելի է անգամ նախնական եզրակացություն անել:

«Այնուամենայնիվ, երիտասարդ, հավակնոտ թիմը, առաջին հայտարարությունները, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտական պահպանման ձգտումը, առավոտից մինչև ուշ գիշեր աշխատանքը՝ այդ ամենը խոսում է հաստատակամության և արդյունքի հասնելու վճռականության մասին, որը, կարծում եմ, կարդարացնի հասարակության սպասելիքները»,- ասել է փորձագետը:

Քաղաքագետ Միքայել Զոլյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ բարդ շրջանում է՝ նախևառաջ այն պատճառով, որ չի կարելի ասել, որ նրան է պատկանում ամբողջ իշխանությունը. առանցքային մի քանի պաշտոններ դեռ հանրապետականների ձեռքում են՝ չհաշված խորհրդարանում նրանց մեծամասնությունը: Զոլյանի խոսքով՝ դեռ դժվար է խոսել առանձին ոլորտներում կոնկրետ փոփոխությունների մասին, բայց կա մի բան, որտեղ նոր իշխանությունների մոտեցումները կտրուկ տարբերվում են նախորդից՝ հասարակության հետ հաղորդակցվելու հարցում մոտեցումները, քննադատությանն արձագանքելը, ինչպես նաև կառավարության նիստն ուղիղ եթերով հեռարձակելը: