Քրեակատարողական վարչությունը մոտ 1 մլն 200.000 դրամ պետք է վճարի նախկին աշխատակցին
Ան Քրեակատարողական վարչությունը իր նախկին աշխատակցին պետք է վճարի մոտ 1 մլն 200.000 դրամ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նաիրա Հովսեփյանը նման որոշում է կայացրել:
Հայցվոր կողմը ՔԿ վարչությունից պահանջել էր շուրջ 1 մլն 900 հազար դրամ: Նախկին աշխատակցի՝ Էդգար Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ նրանք անօրինական ճանապարհով են աշխատակցին հեռացրել:
« Արձակուրդում գտնվելու ժամանակ կանչել եւ ասել են, որ հեռացված է աշխատանքից: Նա ասել է, որ արձակուրդում գտնվելու ժամանակ չեք կարող հեռացնել, գոնե սպասեք գամ, նոր հեռացրեք: Երբ արձակուրդից վերադարձել է, հրամանն արդեն եղել է եւ ուղարկել են կադրերի ռեզերվ: Այդ ժամանակ էլ սխալ վճարումներ են կատարվել: Բացի դա, իրեն աշխատանքից ազատելու մասին չեն ծանուցել 60 օր առաջ, բավականին խախտումներ են արվել, 8 էջ միայն խախտում ենք արձանագրել»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Գործը երկրորդ տարին էր արդեն դատարանում: Դատավոր Նաիրա Հովսեփյանը, ըստ փաստաբանի, պարբերաբար փորձ էր անում հաշտության եզրեր գտնել, հրաժարվել հայցից:
Չի բացառվում, որ պատասխանող կողմը բողոքարկի որոշումը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի