«Նորք» հոգեբուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառո»-ի գրասենյակի: Ահռելի տարածքը շենք-շինություններով, հողատարածքով, սպասարկելու է բուքմեյքերական ընկերությանը: Նշենք, որ սեպտեմբերին Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոնը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի հետ միաձուլելու և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ստեղծելու որոշումից հետո կառավարությունը կարճ ժամանակում վաճառեց ազատված տարածքը: Արդեն տարեվերջին կառավարությունը շենք-շինությունները վաճառքի ձևով օտարեց «Հին Նորք բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը: Գույքի գնահատված արժեքը շուրջ 870 միլիոն դրամ է, վաճառքի գինը՝ նույնպես: Ք. Երեւան, Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան փողոց 32/6 հասցեում գտնվող շենք-շինությունների ընդհանուր մակերեսը գրեթե 6 900 քառ. մետր է, իսկ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը մոտ 2770 հեկտար է:
Հողամասի կադաստրային արժեքն ավելի քան 456 միլիոն դրամ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի