Օրակարգում է գլխավոր դատախազի փոփոխության հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսվելու են ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻՊ ղեկավարի տարեկան հաշվետվությունները:
Ի դեպ, նոր իշխանությունների օրակարգում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի փոփոխության հարցը: Օրենքը նախատեսում է, որ գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ կարող է ներկայացնել ցանկացած պատգամավոր՝ օրենքի նախագիծ դնելով շրջանառության մեջ՝ դատախազի թույլ տված օրենքի կամ էթիկայի խախտման հիմքերով:
Մեր տեղեկություններով, գործող դատախազի նկատմամբ «պրետենզիաները» վերաբերելու են Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին բերման ենթարկելու, դատախազի կողմից նրանց ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացնելու, ապաեւ՝ այդ միջնորդագիրը հետ վերցնելու խնդրին: Ինչպես նաեւ թարմացվում է «Հաց բերողի» թեման:
Սակայն նոր դատախազի ընտրության հարցում մի լուրջ նրբություն կա՝ նրան առաջադրում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը, ուր այս պահին ՀՀԿ-ականները մեծամասնություն են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...