Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան Կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը ՆԳՆ ոստիկանություն 2026. Փաստեր Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի
Աշխարհ

Լեւ Գուդկով. «ԽՍՀՄ–ը Ռուսաստանում դեռ վերջնականապես չի փլուզվել»

Հարցազրույց՝ սոցիոլոգ, «Լեւադա» կենտրոնի տնօրեն Լեւ Գուդկովի հետ

–Ինչ են ռուսաստանցիները հասկանում ժողովրդավարություն ասելով։

–Եվրոպան եւ Ռուսաստանը միմյանց չեն հասկանում, երբ խոսում են դեմոկրատիայի մասին։ Ռուսաստանում դա առաջին հերթին տեղաշարժման, աշխատանքի եւ ճամփորդությունների ազատությունն է, տնտեսական շուկաների ազատությունը։ Բացի այդ, այն իշխանությանը թեթեւ քննադատելու հնարավորություն է ենթադրում։ Բայց այս ամենը շատ հեռու է նրանից, ինչ եվրոպացիներն են հասկանում «դեմոկրատիա» ասելով։
Ռուսաստանում, ես կասեի, ավելի շատ ոչ թե ավտորիտարիզմ է, այլ տոտալիտարիզմի տարբեր դրսեւորումներ։ Վլադիմիր Պուտինը, կարծես, փորձում է նմանակել նախկին տոտալիտար ռեժիմներին, մասնավորապես՝ ԽՍՀՄ-ին։ Նրանք ահագին ընդհանրություններ ունեն. միակ հիմնական կուսակցություն, որ ղեկավարվում է պետական ապարատի կողմից, ոստիկանական համակարգի ուժեղ ճնշում, խիստ ճնշում ԶԼՄ–ների վրա, ճնշում տնտեսության վրա... Բայց ԽՍՀՄ–ի կոմունիստական գաղափարախոսությանը փոխարինելու եկան ազգայնական հզորության մասին երազանքները։
Իրականում ԽՍՀՄ–ը Ռուսաստանում վերջնականապես չի փլուզվել։ 1990 թվականից ի վեր մենք հետեւում ենք խորհրդային ռեժիմի դանդաղ փլուզման երկարատեւ գործընթացին։ Կոմունիստական դիկտատուրային փոխարինելու եկավ կիսադիկտատուրան՝ Ելցինի, իսկ հետո՝ Պուտինի օրոք։
ԽՍՀՄ–ի ժամանակարջանի շատ ուժեղ ինստիտուտներ այսօր էլ այդպիսին են մնացել. իշխանական կառույցները, բանակը, դատական համակարգը, կրթական համակարգը։ Բացի այդ, ինչպես եւ ԽՍՀՄ տարիներին, տարբեր գերատեսչություններ պայքարում են միմյանց դեմ իշխանության համար։


–Ինչո՞ւ են ռուսները ընդունում այդ ավտորիտարիզմը նույնիսկ այսօր։

—Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը չի ընդդիմանում, քանի որ ԽՍՀՄ ռեպրեսիվ համակարգը շարունակում է ճնշել ուղեղների վրա։ Դա, իհարկե, տեռորի մթնոլորտ չէ, ինչպես Ստալինի ժամանակ էր, սակայն դրա սպառնալիքը քաղաքացիական հասարակությանը կաթվածահար է անում։ «Հոմո սովետիկուսը» սովոր է ապրել ճնշումների ներքո, եւ դա դեռ երկար կձգվի։
Այդպիսի մտածելակերպը հատուկ է նաեւ երիտասարդներին, նույնիսկ նրանց, ովքեր ծնվել են արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո։ 1990-ականներին երկրում ժողովրդավարական եւ ազատական բարեփոխումների քամի կար, սակայն տնտեսական ճգնաժամը այնքան չարիք գործեց, որ ռուսաստանցիների աչքերում վարկաբեկեց անգամ դեմոկրատիայի եւ բարեփոխումների գաղափարը։ Դա ուղի է բացում ավտորիտար ռեժիմի վերադարձի համար, ընդ որում ռուսաստանցիների, այդ թվում՝ երիտասարդների աջակցությամբ։
Տեղական մակարդակով ռուսաստանցիները պատրաստ են համախմբվել (դպրոցի տնօրենի դեմ, շենքը քանդելու դեմ եւ այլն), սակայն դա չի ընկալվում որպես քաղաքական քայլ. խոսքը այստեղ ինքնապաշտպանության մասին է գնում, քանի որ կոնկրետ վտանգ կա անձնական կյանքում։ Ազգային մակարդակով՝ ավելի ու ավելի քիչ մարդիկ են ելույթ ունենում ի պաշտպանություն դեմոկրատիայի, քանի որ խոսքը այլեւս չի գնում անձնական կյանքի մասին եւ մարդիկ վտանգ չեն զգում։


—Հնարավո՞ր է, որ քաղաքական այս մտածելապերպը երբեւէ փոխվի։
—Եկեք ամեն ինչին հեռվից նայենք։ ԽՍՀՄ–ը փլուզվեց 27 տարի առաջ։ Ի՞նչ հաջողվեց անել ֆրանսիական դեմոկրատիային քառորդ դարի ընթացքում՝ 1789 թվականի հեղափոխությունից հետո։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանում իշխանության բոլոր օղակները անտարբերություն են պահպանում։ Վլադիմիր Պուտինը հրաշալի կերպով կարողանում է դրանից օգտվել՝ իր ելույթներում խորհրդային եւ ցարիզմի ժառանգությունը միախառնելով ժամանակակից տարրերով։
Մեծ քաղաքներում ռուսները պատրաստ են ապրել եվրոպական դեմոկրատիայի օրենքներով։ Բայց միեւնույն է, դա փոքրամասնություն է։ Բնակչության երկու երրորդը ապրում է գյուղերում եւ փոքր քաղաքներում, որտեղ ԽՍՀՄ ժառանգությունը ավելի ուժեղ է, իսկ փոփոխությունների նկատմամբ վախը՝ ավելի մեծ։ Այնտեղ ԽՍՀՄ–ի մասին հիշողությունները իդեալականացվում են, եւ իսկական ձգտում կա պատերնալիստական ռեժիմի նկատմամբ։

—Ի՞նչն է նրանց համար կարեւոր՝ ռեժիմի կողմից երաշխավորված կայունությունը թե՞ ուժեղ ղեկավարի պաշտպանությունը։

—Ուժեղ նախագահը այնքան էլ կարեւոր չէ ռուսների համար։ Ամենից կարեւորը նրանց համար տնտեսական եւ սոցիալական կայունությունն է։ Հատկապես, եթե այն ուղեկցվում է իրենց եւ երկրի նկատմամբ հպարտության զգացումի վերադարձով։ Պետք չէ այնքան էլ հավատալ Պուտինի հանդեպ նրանց տածած այսպես կոչված սիրուն, չնայած որ այստեղ, իրոք, կարելի է նշել անձի պաշտամունքի որոշ տարրեր։

Ռուսների վերաբերմունքը նրա նկատմամբ հակասական է։ Նրանց դուր են գալիս Պուտինի հաջողությունները միջազգային հարթակում. Մոսկվայի վերադարձը դիվանագիտական ճակատներ, Վաշինգտոնի հետ հավասար խաղերը, միջազգային հարաբերություններում աճող ազդեցությունը։ Միեւնույն ժամանակ նրա հաջողությունները երկրի ներսում շատ ավելի համեստ են, ինչպես պարզ է դառնում ճգնաժամի եւ ետընթացի երկու տարիների արդյունքում։ Տասը տարիների ընթացքում եկամտի շատ արագ աճը, հիմնված հսկայական նավթային շահույթների վրա, միշտ չէ որ մեր տնտեսական կառույցների արդիականացման գրավականն է հանդիսացել։

Top-News.am