Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մայիսի 1-ին կարեւորագույն օբյեկտներ ներթափանցելու փորձերը գնահատվելու են որպես բռնության ակտեր

Ոստիկանություն չի ձեռնարկել եւ չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որեւէ գործողություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելիˊ հայրենակիցներ:

Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, եւ մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով:

Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ խաղաղ հավաքի մասնակցի կյանքն ու առողջությունը, գույքի անվտանգությունը պաշտպանելու համար, չի ձեռնարկել եւ չի ձեռնարկելու իրավիճակը բարդացնող որեւէ գործողություն: Միաժամանակ, ստացված որոշ տեղեկություններ ոստիկանությանը մտահոգության տեղ են տալիս: Առկա է պոտենցիալ վտանգ, որ ծայրահեղական որոշ խմբեր, օգտվելով ստեղծված իրավիճակից, կարող են կատարել խմբակային սադրիչ գործողություններ ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար:

Հավաքի բոլոր կազմակերպիչներից խնդրում ենք՝ ձեր ուշադրության տակ պահել հավաքի ընթացքում տեղի ունեցող բոլոր գործընթացները, հավաքի վայրից դուրս բերել այն անձանց, ովքեր հանդես կգան բռնության կոչերով, ատելության խոսքով, անհանդուրժողականության այլ դրսեւորումներով, ձեւավորել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ անհրաժեշտ թվող կարգադրիչների խմբեր, ովքեր կկրեն սպիտակ տեսանելի տարբերանշաններ` վրան գրված «կարգադրիչ» բառը, եւ որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել ոստիկանության հետ համագործակցությունը, ժամանակին դիմել ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն կխախտեն հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը եւ բացառել նրանց մեկուսացմանն ուղղված ոստիկանության գործողություններին խոչընդոտելու փորձերը:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի եւ պետական իշխանության մի շարք մարմինների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ձեռնարկելու է անվտանգային կազամկերպչական միջոցառումներ, որոնք ներառելու են նաեւ «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված տրանսպորտի երթեւեկության եւ հետիոտնային շարժի սահմանափակումներ:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ սահմանափակումների ապօրինի շրջանցումը, ոստիկանության վերակարգերի վրա ճնշում գործադրելու կամ ճեղքելու, ինչպես նաեւ ոստիկանության տարածքային մարմինների շենքեր եւ պետական պահպանության ենթակա կարեւորագույն այլ օբյեկտներ ներթափանցելու փորձերը միանշանակորեն գնահատվելու են որպես բռնության ակտեր, որոնք խափանելու նպատակով ոստիկանությունը կկիրառի օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն անխտիր:

Ոստիկանությունը, իրավապահ այլ մարմինների հետ համագործակցված, ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հասարակական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք ոստիկանության համար կանխատեսելի է, իսկ յուրաքանչյուր իրադրություն՝ կառավարելի: Կրկին հայտարարում ենք, որ ոստիկանությունը քաղաքական գործընթացների սուբյեկտ չէ եւ բացառապես կանգնած է սահմանադրական կարգի անխախտ պաշտպանության դիրքերում:

Վստահ ենք, որ ողջամտությունը, սառնասրտությունը, մեր պետության ապագայի եւ հեղինակության նկատմամբ բոլորիս սրտացավությունը մեզ կօգնի իրավիճակից դուրս գալ արժանապատվորեն եւ միաբան: