Լոս Անջելեսում կրակել են հայկական դրոշը ծածանող մեքենայի ուղղությամբ
Լոս Անջելեսում անհայտ անձը 8 անգամ կրակել է 19-ամյա Հարի Նալբանդյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Մեքենայում եղել է նաև քույրը:
Հարի Նալբանդյանը ABC7 հեռուստաալիքին պատմել է, որ երբ ինքը երթևեկելիս է եղել ավտոճանապարհով, անհայտ անձի մեքենան հավասարվել է իր մեքենայի հետ: Նա իջեցրել է պատուհանը, և դրանից հետո անհայտ անձը սկսել է կրակել:
Նալբանդյանների ընտանիքը կարծում է, որ հարձակման պատճառը եղել է Հայաստանի դրոշը: Նշվում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Բարեբախտաբար Հարին և նրա քույրը վնասվածքներ չեն ստացել և երջանիկ պատահականության շնորհիվ ողջ են մնացել:

















































