Դիեգո Սիմեոնեին սպառնում է 3-խաղյա որակազրկում
Simeone, not too happy with then ref. Sent to the stands #AFCvATL #ArsenalAtleti #UEL pic.twitter.com/YXYrwlAANj
— Jonah Takalua (@Destaquito2) 26 апреля 2018 г.
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին 3-խաղյա որակազրկում է սպառնում Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ստացած կարմիր քարտի համար:
Լոնդոնում կայացած խաղի 13-րդ րոպեին արգենտինացի մասնագետը դաշտից հեռացվել էր մրցավարի հետ վիճելու համար, քանի որ պահանջում էր կանոնների խախտում արձանագրել «Արսենալի» խաղացողի մոտ: Եթե հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենն արձանագրությունում նշի, որ Սիմեոնեն անպատվել է իրեն, ապա մարզիչը կորակազրկվի ոչ թե մեկ, այլ 3 խաղով:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Արսենալը» 10-րդ րոպեից ուներ թվային առավելություն, սակայն չկարողացավ օգտվել դրանից: Գրանցվեց 1:1 հաշիվը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Մադրիդում:
«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից եւ չմասնակցեց «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից