Փոխառություններ վերցնող ու տվող պաշտոնյան. ով է նա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հովհաննիսյանը հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի նոր գույք է ձեռք բերել, թե՛ անշարժ, եւ թե՛ շարժական: Մասնավորապես, 5 միլիոն 600 հազար դրամով գնել է առանձնատուն, 100 հազար դրամով հողամաս, իսկ 80 հազար դրամով էլ՝ «VAZ 21061» մակնիշի ավտոմեքենա:
Ունեցել է նաեւ փոխառություններ: Նախորդ տարվա սկզբին հանձնել է 4 միլիոն 211 հազար դրամ փոխառություն, այնուհետեւ դրան ավելացրել է եւս 9 միլիոն 515 հազարը: Սրանից իրեն վերադարձրել են 10 միլիոն 415 հազար դրամը, եւ արդյունքում նրա փոխառությունների թիվը տարեվերջին կազմել է 3 միլիոն 311 հազար դրամ:
Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 12 միլիոն 170 հազար դրամ, որից 5 միլիոն 190 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 6 միլիոն 980 հազար դրամն էլ՝ ստացված փոխառություններ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի բնամթերքի տեսքով ստացել է ժառանգություն՝ 5 միլիոն 780 հազար դրամ արժեքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի