Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա
Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Այս մասին գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ Facebook-ի իր էջում։
«Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները»,–գրել է պաշտոնյան։

















































