Վաղվանից՝ կարճատև անձրևներ ու ամպրոպներ
Ապրիլի 26-ին Հայաստանի առանձին շրջաններում, ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

















































