Գագիկ Հարությունյանը դատավորներին անարգանքի սյունին է գամել և թույլ չի տվել արտահայտվել
«Հրապարակը» գրում է. «Անցած շաբաթվա վերջին Բարձրագույն դատական խորհուրդը նիստ էր արել, որին մասնակցել էին բոլոր դատարանների նախագահները: Մեր տեղեկություններով՝ նրանք լավ պատրաստված են գնացել նիստին, որպեսզի զիլ հարցեր բարձրացնեն, նախաձեռնություններով հանդես գան:
Մինչդեռ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը թույլ չի տվել նրանց արտահայտվել, 2 խոսք ընդամենը Մկրտումյանն է ասել, Հարությունյանը չի թողել, որ նա երկար-բարակ խոսի: Փոխարենն ինքն է, իր սովորույթի համաձայն, երկար ճառել։
Դատավորներին անարգանքի սյունին է գամել, ասել է, որ լավը չեն, նորմալ չեն աշխատում, դատական համակարգի համբավը զրո է և այլն: Նիստից նախագահները շատ անտրամադիր են դուրս եկել և կարծում են, որ ԲԴԽ նախագահն իրենց արժանապատվությունը խոցել է, քանի որ արդարության, անկողմնակալության, անկախ դատական համակարգի մասին դասեր է տալիս մեկը, ով ողջ կյանքում կախված է իշխանությունից, ծառայում է նրան, և նրա ձեռքով էլ պակաս ապօրինություններ չեն արվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի