Արտասահմանյան մամուլը` հայաստանյան իրադարձությունների մասին
Արտասահմանյան, հատկապես՝ ռուսական մամուլն ակտիվորեն հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ռիա նովոստի» գործակալությունը պարբերաբար լուրեր է հրապարակում բողոքի ակցիայի և վաղը կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստի մասին:
«Համաձայն գործող ընթացակարգի, ՀՀԿ-ն և Դաշնակցությունը առաջադրել են Սարգսյանի թեկնածությունը, վաղը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառաջարկի թեկնածությունը խմբակցության անունից, մենք այն կքննարկենք օրենքով սահմանված կարգով և կքվեարկենք»,- ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերն է փոխանցում լրատվամիջոցը: Նշվում է նաև ցուցարարների կողմից համալսարան ներխուժելու և ուսանողներին կոչ անելու մասին, որպեսզի միանան բողոքի ակցիաներին:

«Ռեգնում» գործակալությունը գրում է, որ իշխող քաղաքական ուժի անդամները պատրաստվում են ԱԺ ապրիլի 17-ի հատուկ նիստին, որի ժամանակ ընտրվելու է երկրի վարչապետը: ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստ, որի ժամանակ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նշվում է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի նոր վարչապետի ձեռքում կենտրոնացած է լինելու շատ լուրջ իշխանություն: Ընդդիմությունը փակել է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր փողոցները, իսկ ոստիկանությունն իր հերթին՝ քայլեր է ձեռնարկում դրանք բացելու համար:

«Ինտերֆաքս» գործակալությունը մանրամասներ է հաղորդում բողոքի ակցիայի մասին. ցուցարարներն աղբամաններով և նստարաններով փակել են փողոցները, որոշ ժամանակով ընդհատվել է մետրոյի աշխատանքը, իսկ Փաշինյանը ներողություն է խնդրել երևանցիներից` ստեղծված անհարմարությունների համար:
«Էխո» ռադիոկայանը ներկայացնում է բողոքի ակցիաների պատճառը` Սերժ Սարգսյանի կողմից երկրի ղեկավարման երրորդ ժամկետը: Իշխող Հանրապետական կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ստեղծել արդեն 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի համար զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Լրատվամիջոցն այս իրավիճակը համեմատում է 2008 թվականին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի ստեղծած իրավիճակի հետ, երբ Մեդվեդևը զբաղեցրեց՝ նախագահի, իսկ Պուտինը` վարչապետի պաշտոնը: «Ըստ էության, Սարգսյանն ու իր կողմնակիցները «փոխատեղում» են իրականացրել»,- նշում է ռադիոկայանը:
«Sng.today» կայքը գրում է, որ հայկական ընդդիմությունն անցել է ակտիվ գործողությունների, և Երևանում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ` նպատակ ունենալով խոչընդոտել Սերժ Սարգսյանին՝ զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Բրիտանական BBC-ն գրում է, որ Երևանի կենտրոնում Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել: Նշվում է, որ ոստիկանությունն ավելի վաղ չէր միջամտում տեղի ունեցողին, բայց երբ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճեղքել ոստիկանական շղթան և շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ են սկսվել, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, կան վիրավորներ:



















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի