Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացումը կախված չէ մեզանից. Սերժ Սարգսյան
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության բացումը կախված չէ մեզանից։ Այս մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունը առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում։
«Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերն է, մեր հիմնական շուկան։ Միաժամանակ, Ռուսաստանի հետ մենք կապվում ենք միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսի միջոցով (միակ գործող զամաքային անցակետը ռուս–վրացական սահմանին)։ Ցավոք սրտի, այս ճանապարհի գործելը կախված է եղանակային պայմաններից։ Երբեմն այդ հաղորդակցության ուղին արգելափակվում է եղանակի պատճառով։ Ճիշտ է՝ կա լաստանավային գետանց, բայց դա թանկ է եւ պակաս արդյունավետ։ Մեզ համար շատ օգտակար կլիներ երկաթուղային հաղորդակցության բացումը։ Բայց դա մեզանից կախված չէ։ Այս հարցով մենք մշտական կապի մեջ ենք ռուսական եւ վրացական կողմի հետ, մենք տեղյակ ենք վարվող բանակցությունների մասին։ Տեսնենք՝ ինչով կավարտվի։ Ամեն դեպքում, մենք առավելագույն ջանքեր ենք գործագրում»,–նշել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի