Զինեդին Զիդան. Նյարդայնացնում է, որ «Ռեալի» հաղթանակը կողոպուտ են անվանում
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իրեն ձանձրացրել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում նշանակված 11 մետրանոցի մասին խոսակցությունները:
«Նյարդայնացնում է, որ տեղի ունեցածը կողոպուտ են անվանում: Ոչ ոք չի կարող փոխել «Ռեալի» պատմությունը, քանի որ այն աշխարհի մեծագույն ակումբն է:
Նրանք, ովքեր անում են դա, նախանձ են ծնում: 11 մետրանոց կար, այդ պատճառով չգիտեմ, թե ինչ կարելի է քննարկել:
Ինչ վերաբերում է «Բավարիայի» հետ դիմակայությանը, ապա շանսերը հավասար են: Այս տարի նրանք ավելի ուժեղ են: Գիտենք, որ «Բավարիայի» հետ խաղը մեզ համար բարդ է լինելու»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն