Մեսին վիճել է Էռնեստո Վալվերդեի հետ
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոմայից» կրած սենսացիոն պարտությանից հետո իր դժգոհությունն է հայտնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի վերաբերյալ:
El Chiringuito-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը վիճել է իսպանացի մասնագետի հետ: Մեսին Վալվերդեին մեղադրել է դաշտում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ ռեակցիայի բացակայության եւ վատ տակտիկայի համար: Վալվերդեին պաշտպանել է միայն կատալոնացի պաշտպան Ժերար Պիկեն, իսկ թիմի մյուս ֆուտբոլիստները լռել են:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով, իսկ Հռոմում կայացած պատասխան մրցավեճում «Ռոման» խփեց 3 անպատասխան գոլ։ Դիմակայությունում գրանցվեց 4։4 հաշիվը, իսկ «Ռոման» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ։
Նախկինում «Բարսելոնան» եվրագավաթային մրցաշարից երբեք դուրս չէր մնացել առաջին խաղում տանը 3 կամ ավելի շատ գոլերի առավելությամբ հաղթելուց հետո:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից