Բնապահպանն ահազանգում է.Աբովյան քաղաքի կից տարածքում տասնյակից ավել ծառ է հատվել
Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է Աբովյան քաղաքի կից տարածքում հատված ծառերի մասին:
«Աբովյան քաղաքի կից տարածքում բարբարոսաբար հատված ծառեր»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ:
«Այստեղ անտառ է եղել, իսկ հիմա մնացել են այս հատված ծառերի բները»,-նշել է բնապահպանը:

















































