ՀՀԿ-ական պատգամավորը ուզում է նախկին մարզպետ եղբորը տեսնել գյուղնախարարի աթոռին
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տեւական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա:
Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը գումարներ ու ջանքեր չէր խնայել եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ԱԺ պատգամավոր դարձնելու համար, եւ այժմ եկել է «ի շրջանս յուր»-ի ժամանակը: Այս անգամ պատգամավոր դարձած Նաիրի Սահակյանն է փորձում եղբոր աշխատանքի հարցը լուծել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ-ում ոչ մի խոսք չարտասանող ՀՀԿ-ական պատգամավորը բավական պերճախոս է եղբորը ներկայացնելիս: Նա փորձում է նախկին մարզպետ եղբոր համար հարմարավետ պաշտոն հայթայթել հայրենի կառավարությունում եւ հույս է փայփայում գործազուրկ եղբորը տեսնել գյուղատնտեսության նախարարի աթոռին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի