Կառավարությունը մշակույթի նախարարությանը 140 մլն դրամ կհատկացնի
Հայաստանի կառավարությունը մշակույթի նախարարությանը կհատկացնի 140 մլն դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված գումարով կկազմակերպվի եւ կանցկացվի «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը: Նշենք, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2010 թվականին: Ծրագրի կանոնակարգի համաձայն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:
Եւ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացրել առաջարկություն Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Առաջարկությունը ներկայացվել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաստատմանը: Մենք տեղեկացանք, որ այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի