Վարչապետի գլխավոր խորհրդականը 50 միլիոն դրամ վարկ է վերցրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը նախորդ տարի վաճառել է մեքենան, գնել նորը, ձեռք է բերել նաեւ երկու նոր ավտոտնակ, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես Դավթյանը նախորդ տարի գնել է երկու ավտոտնակ, որոնք երկուսն էլ արժեցել են 1 միլիոն դրամ: Միաժամանակ 5 միլիոն դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ E 280» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 6 միլիոն դրամով գնելով «MERCEDES–BENZ E 350» մակնիշի ավտոմեքենա:
Նախորդ տարի պաշտոնյան ունեցել է նաեւ բաժնետոմսեր, որոնք կազմել են 36 միլիոն 467 հազար եւ 31 միլիոն 636 հազար դրամ: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են 3 միլիոն 212 հազար դրամ, 10 հազար ԱՄՆ դոլար ու 1700 եվրո:
Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 9600 ԱՄՆ դոլար ու 9 միլիոն 656 հազար դրամ աշխատավարձերից եւ 29 միլիոն 100 հազար ու 23 միլիոն 692 հազար դրամ ստացված փոխառություններից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի