Դատարանի նախագահի պաշտոնի հավակնորդները. ո՞վ է նրանց թիկունք ու խնամին
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի՝ նախօրեին կայացրած առաջին որոշումներից մեկով սահմանվել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ 65-ամյա Անատոլի Մաթեւոսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Թե ինչով է զբաղվելու Մաթեւոսյանը, դեռ հայտնի չէ, բայց արդեն կան նրա պաշտոնի հավակնորդներ․ Արսեն Մկրտչյանը եւ Գագիկ Խանդանյանը:
Արսեն Մկրտչյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է, տարիներ ի վեր աշխատել է համակարգում՝ օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, դատավոր, որոշ ժամանակ էլ՝ արդարադատության փոխնախարար: Նրա թիկունքը տարիներ ի վեր համարվել է Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս՝ նախարարի պաշտոնից հեռանալուց որոշ ժամանակ անց Մկրտչյանը կրկին վերադարձավ դատական համակարգ:
Մյուս թեկնածուն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն է՝ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին: Խանդանյանը հին դատավոր է, նա ուզում էր ԲԴԽ կազմում ընտրվել, սակայն ձայները չբավականացրին: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ դատարանի նախագահներն ընտրվում են երեք տարի ժամկետով՝ ԲԴԽ-ի կողմից, առանց վերանշանակվելու իրավունքի: Այսինքն՝ ամեն ինչ արել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հասցնեն ճաշակել հնարավորինս շատ անձինք, եւ նույն անձը տարիներով չմնա այդ պաշտոնին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի