Սաակաշվիլին կոչ է արել վրացական ընդդիմությանը միավորել. Վրաստանը մեծ վտանգի առաջ է կանգնած
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պետք է միավորվի մյուս ընդդիմադիր ուժերի հետ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու եւ «Վրացական երազանք»-ին իշխանությունից հեռացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ Ամստերդամից իր համախոհներին ուղղված տեսաուղերձում։
«Վրաստանը մեծ վտանգի առաջ է կանգնած։ Այս պայմաններում Իվանիշվիլին (Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին) փաստացիորեն գլխավոր ընդդիմադիր ուժի քասթինգ է հայտարարել։ Նրանք բախվում եւ պայքարում են ընտրությունների երկրորդ տեղի համար եւ գոհ են այդ արժանապատիվ կոչման համար։ Կներեք, բայց պետք չէ։ Մեր խնդիրն է կրկին դառնալ Վրաստանի իշխանություն եւ մենք կվերադառնանք արդեն 2018 թվականին։ Ինչպե՞ս է պետք դա անել։ Մենք պետք է հաղթանակ տանենք նախագահական ընտրություններում եւ կործանենք Իվանիշվիլիի կառավարությունը»,-հայտարարել է նա։
Նրա համոզմամբ՝իր նկարագրած սցենարն իրական խնդիր է, քանի որ Իվանաշվիլին թուլացել է, իսկ ժողովուրդը վրդովված է։ Սաակաշվիլիի կարծիքով, ընտրական քարոզարշավին նոր դեմքեր պետք է ներգրավվեն, հատկապես երիտասարդությունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց