Քալիֆորնիայում հայ ոստիկանի են ձերբակալել զենքի ապօրինի վաճառքի համար
Քալիֆորնիայի Փասադենա քաղաքում ոստիկանության հայ լեյտենանտ է ձերբակալվել, որը մեղադրվում է ավելի քան 100 միավոր հրազեն ապօրինի վաճառելու մեջ։
CBS LA հեռուստաալիքի փոխանցմամբ, 48-ամյա Վազգեն Գուրդիկյանը ինքնակամ ներկայացել է դաշնային իրավապահներին, երբ նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2014-2017 թվականներին 107 միավոր հրազենի վաճառքի համար։ շԳուրդիկյանը նաեւ տեղեկանքներ է կեղծել զենք ձեռքբերելու համար։ Դատախազության տվյալներով, նա զենքի խանութներին հայտնել է, թե գնում է իր համար, մինչդեռ հրազենները փոխանցել է այլ անձանց։
Դատարանում Գուրդիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ազատ է արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց։
Փասադենայի ոստիկանության խոսնակ Լիզա Տերտերյանի փոխանցմամբ, Գուրդիկյանը հարկադիր արձակուրդի է ուղարկվել դեռ փետրվարի 16-ին։ Գուրդիկյանը հրազենը վաճառել է
Calguns կայքի միջոցով։ Դեռ անցած տարի հեռուստաալիքը տեսագրել էր Սիերա Մադրեում գտնվող նրա տունը, որտեղ 60 միավոր հրազեն էր եղել։
Գուրդիկյանը փաստաբան Մայք Գերագոսը հայտնել է, թե իր պաշտպանյալը անմեղ է, իսկ նրա դեմ մեղադրանքները պետք է հանվեն։ Գուրդիկյանի դեմ դատաքննությունը մեկնարկելու է ապրիլի 24-ին։ Նրան սպառնում է մինչեւ 35 տարվա ազատազրկում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց