Ադրբեջանցին դեբոշ է սարքել մանկական հիվանդանոցում
Ադրբեջանի քաղաքացին դեբոշ է սարքել Լվովի մանկական հիվանդանոցում։
minval.az-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ադրբեջանցին բռունցքով կոտրել է ապակե միջնորմը, որի արդյունքում վնասվել են բուժքուրոջ դեմքն ու մատներն այնպես, որ անհրաժեշտ է եղել կարեր դնել, ինչպես նաեւ գազանաբար հարվածել է բժիշկներից մեկին։ Տղամարդուն ոստիկանությունը ձերբակալել է։ Նա իր գործողությունները բացատրել է վշտով եւ աֆեկտով։
Տուժող բուժքույրը պատմել է, որ մանկաբույժը զննել է տղային։ Քանի որ պետք է եղել, որ վիրաբույժը նույնպես զննի, ծնողներին երեխայի հետ խնդրել են սպասել, իսկ վիրաբույժը իջել է հինգերորդ հարկից։ Սակայն տղամարդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսեւորել, հարվածել է ապակե միջնորմին, բղավել է։
Շեւչենկոյի շրջանային դատարանը Աբդուլահին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման, ապա նրա վրայից մեղադրանքը հանվել է եւ սահմանվել է երկու տարի փորձաշրջան։ Նա նաեւ պարտավորվել է տուժած բուժքրոջը վճարել 5 հազար գրիվեն որպես փոխհատուցում։ Պետք է նշել, որ 2012 թվականին Աբդուլահն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման անձին դիտավորյալլ մարմնական վնասվածք հասցնելու, իսկ 2014 թվականին նրան ներում էր շնորհվել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց