Հայ մարզիկներն ավարտեցին ելույթները օլիմպիական խաղերում
Հայաստանի մարզիկներն ավարտեցին ելույթները Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
Փհենչհան-ում Հայաստանի թիմն ուներ 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը։
Առաջինը պայքարի մեջ մտավ 18-ամյա Միքայել Միքայելյանը, որը փետրվարի 13-ին դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավեց 72-րդ տեղը։ Փետրվարի 16-ին Միքայելն ուժերը փորձեց նաեւ 15 կմ դասական ոճում, որում զբաղեցրեց 83-րդ տեղը։
Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կատյա Գալստյանը պայքարի մեջ մտավ փետրվարի 15-ին։ Սոչի-2014-ի մասնակիցը հանդես եկավ դահուկավազքի 10 կմ դասական ոճում եւ 90 մասնակիցների մեջ գրավեց 72-րդ տեղը։
Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունքը ցուցադրեց Աշոտ Կարապետյան, որը փետրվարի 22-ին հանդես եկավ լեռնադահուկային սպորտում։ Հատուկ ոլորավայրէջքում (2 փորձ) հայ մարզիկը 2:08.08 արդյունքով գրավեց 42-րդ տեղը։ Գուցե Կարապետյանի ելույթն ավելի հաջող կլիներ, եթե նա Փհենչհանում առանց դահուկների մնալու պատճառով բաց չթողներ մի քանի մարզումային օրեր։
Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Խաղերը կավարտվի փետրվարի 25-ին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...