Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արմեն Սարգսյանը համաձայն է. Նա հանդիպեց Սերժ Սարգսյանին (Ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար եւ աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության եւ սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:

Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է եւ դրանց արդյունքում կայացրել իր որոշումը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Մեկ ամիս առաջ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից Ձեզ առաջարկեցի դառնալ Հայաստանի Հանրապետության նոր նախագահի թեկնածուն: Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ: Ես, իհարկե, ԶԼՄ-ների շնորհիվ ուշադիր հետեւել եմ այդ հանդիպումներին: Նրանք եւս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ եւս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երեւույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք եւ ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն եւ երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարեւոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են: Հիմա կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ստանանք պատասխան: Դրական պատասխանի դեպքում, իհարկե, Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը: Հանրապետության Նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, եւ ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, եւ դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության եւ մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լավ գիտակցում է՝ Հանրապետության նախագահի պաշտոնը բացի պատվավոր լինելուց, իր մեջ ներառում է հսկայական պատասխանատվություն:

«Այդ էր պատճառը, որ խնդրեցի Ձեզ, որպեսզի ինձ ժամանակ տաք մտածելու՝ հանդիպելու, խորհելու, եւ ինչպես Դուք նշեցիք, հանդիպումներ ունենալու հանրապետությունում եւ նաեւ հանրապետությունից դուրս, քանի որ առիթ ունեցա այս կարճ ժամանակում լինելու նաեւ մեր սփյուռքի տարբեր գաղթօջախներում:

Իհարկե, ինձ համար առանձնահատուկ էր կրկին այցելությունը Արցախ, որը մեկ անգամ եւս համոզեց ինձ, որ Արցախը ոչ միայն մեր հպարտությունն է, մեր ողջ ժողովրդի եւ պատմության անքակտելի մասը, այլ նաեւ մեր ազգային արժանապատվությունը: Ես կասեի՝ Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հանդիպումները, ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, լայն սպեկտրով էին՝ Հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում տարբեր շրջանակների հետ, եւ ինձ համար շատ հետաքրքիր էին: Իհարկե, նախ եւ առաջ, ես հանդիպեցի Հանրապետական կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելքի» հետ եւ դրանից հետո, ինչպես Դուք էիք առաջարկել՝ նաեւ հանրության ավելի լայն շրջանակների, Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների՝ եւ՛ ավանդական հայկական կուսակցությունների, եւ՛ նոր ստեղծված կուսակցությունների հետ, նաեւ հանրության տարբեր շրջանակների՝ սկսած մտավորականներից մինչեւ երիտասարդներ: Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ եւ՛ արտաքին հարաբերություններում, եւ՛ արտաքին տնտեսական հարցերում, եւ՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարեւոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում:

Եթե թույլ տաք, պարո՛ն Նախագահ, երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, եւ իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:

Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, եւս շատ կարեւոր է, որովհետեւ մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ եւ զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը եւ նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, եւ հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ եւ՛ ներկուսակցական, եւ՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու եւ ամրացնելու խնդիրը կարեւոր է ինձ համար, եւ կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի:

Այս բոլորը ասելուց հետո, պարո՛ն Նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, եւ այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ եւ եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով կարձանագրվեն փայլուն արդյունքներ: