Կնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը մերժել է
Կնեսեթը նախնական քվեարկության ժամանակ «Յեշա Աթիդա» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի նախաձեռնած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը մերժել է, հաղորդում է JPost-ը:
«Չկա որեւէ պատճառ, որ Կնեսեթը, որը Հոլոքոստը վերապրած ազգ է իրենից ներկայացնում, չճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դրա համար հիշատակի օր չունենա», - ասել է Լապիդը:
Սակայն փոխարտգործնախարար Ցիպի Խոթովելին նշել է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան էր ուղարկել խորհրդարանական պատվիրակություն, սակայն այդ հարցով պաշտոնական դիրքորոշում չի ունենա «դրա բարդության եւ դիվանագիտական հետեւանքների լույսի ներքո, ինչպես նաեւ այն պատճառով, որ այն հստակ քաղաքական ենթատեքստ ունի»:
Կնեսեթի նախագահ Յուլի Էդելշթեյնը 2015 թվականին կոչ էր արել կառավարությանը փոխել իր դիրքորոշումը, իսկ 2016 թվականին Կնեսեթի կրթության հանձնաժողովը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց