ԱՄՆ-ում ծիծաղելի են որակել Էրդողանի՝ «օսմանյան բռունցքի» մասին հայտարարությունները
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթն իր ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «օսմանյան բռունցքի» մասին հայտարարությունները:
Նշենք, որ այդպես էր Թուրքիայի նախագահը պատասխանել ամերիկացի գեներալներից մեկի այն հայտարարությանը, որ թուրքական ԶՈւ-ի՝ Մանբիջին հարվածելու դեպքում իրենք կոշտ պատասխան կտան:
«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը», - ասել էր Էրդողանը:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Նոյերթը նման հայտարարությունը ծիծաղելի է որակել ու հրաժարվել է մեկնաբանել այն՝ նշելով, որ իրենք սովոր են նման ելույթների:
Հիշեցնենք, որ Էրդողանը պարբերաբար հայտարարել է, որ Աֆրինից հետո թուրքական ԶՈւ-ն կանցնի դեպի Մանբիջ՝ պայքարելու այնտեղի քուրդ զինյալների դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց