Ռազմական գործողությունները Սիրիայի երկաթուղային գծերին 1 մլրդ դոլարի վնաս են պատճառել
Սիրիայում ռազմական գործողություններից հասցված վնասը մինչեւ 530 միլիարդ լիրա է կազմել (1.03 միլիարդ դոլար), երկրին առնվազն 130-150 նոր ջերմաքարշ է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Լաթաքիայի երկաթուղու տնօրեն, ինժեներ Ադնան Վիթարը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռազմական գործողությունների հետեւանքով վնասը 530 մլրդ լիրա է կազմել, այժմ միայն 4 գործող ջերմաքարշ է մնացել»,- հայտնել է նա: Սիրիայում երկաթուղու ընդհանուր երկարությունը մինչեւ երկրի տարածքում ռազմական գործողությունների սկսվելը 2.75 հազար կմ էր կազմում, սակայն գրեթե ողջ երկաթուղային ենթակառուցվածքը խափանվել էր ավելի քան հինգ տարի առաջ ահաբեկիչների գործողությունների պատճառով:
Անցյալ տարի ռուս մասնագետների ակտիվ աջակցությամբ վերականգնվել էր սիրիական ծովափնյա Տարտուսից մինչեւ Ջաբլի գյուղիբնակավայր ձգվող 65 կմ երկարությամբ երկաթգծի հատվածը: Երթուղու հիմնական նպատակը Լաթաքիայում փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց