Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառով Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամ Իրավիճակը Ուկրաինայում և Ղրիմում Իրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը
Գիտություն

Ֆաստ ֆուդն իրենից ի՞նչ է ներկայացնում եւ ինչո՞ւ է այդքան վտանգավոր

Առողջության համար ֆաստ ֆուդի վտանգների մասին նշված է շատ հետազոտությունների արդյունքներում, եւ ամեն տարի նման հետազոտություններն ավելի մեծաթիվ են դառնում: Չնայած դրան, ֆաստ ֆուդի ճաշարանների ցանց կա աշխարհի երկրների մեծ մասում, եւ քանի որ այնտեղ ուտելիքը, որպես կանոն, ավելի էժան է, քան սովորական ռեստորաններում, շատերը նախընտրում են սնվել հենց այնտեղ:

Փորձենք պարզել, թե ֆաստ ֆուդն իրենից ինչ է ներկայացնում եւ առողջության համար ինչ վտանգներ է թաքցնում:

Շեֆ խոհարարի կարիք չկա

Ինչպես պնդում է սննդամթերքի հարցերով մասնագետ, Հայաստանի ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդամթերքի շղթայի վտանգների գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը, սովորական ռեստորանից ֆաստ ֆուդի առաջին տարբերությունը շեֆ խոհարարի, ինչպես նաեւ ընդհանրապես խոհարարների բացակայությունն է: Բանն այն է, որ հաստատություններում, որտեղ ֆաստ ֆուդ են մատուցում, խոհարարի կարիք չկա. բոլոր ճաշատեսակները կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք բավական է տաքացնել կամ թեթեւակի տապակել: Այս խնդիրը հեշտությամբ լուծում են աշխատակիցները, որոնք միաժամանակ գանձապահի եւ մատուցողի դեր են կատարում:

Հենց սրա շնորհիվ է ֆաստ ֆուդն այդքան հեշտ ու արագ պատրաստվում, բայց սրա հետ են կապված նաեւ այս մթերքների մեծ թվով բացասական հատկությունները:

Այն չի փչանում

Ինչպես արդեն նշվեց, ֆաստ ֆուդը կիսաֆաբրիկատներից են պատրաստում, որոնք, եթե հատկապես ճաշարանների մեծ ցանցերի մթերքներն են, արտադրում են մեծ ֆաբրիկաներում, որտեղից տարբեր երկրներ են ուղարկում: Որպես կանոն, այս կիսաֆաբրիկատները մեծ քանակությամբ կոնսերվանտներ են պարունակում, այլապես «չեն վերապրի» երկարատեւ փոխադրումները եւ երկարաժամկետ պահպանումը:

Հետաքրքիր է, որ հաճախ ֆաստ ֆուդը շատ երկար ժամանակ չի փչանում նույնիսկ պատրաստելուց հետո. հավանաբար ծանոթ եք համանման փորձերի նյութերին՝ նույնիսկ սառնարանից դուրս երկար ժամանակ պահելու դեպքում հայտնի ճաշարանների համբուրգերները նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին հենց նոր պատրաստվածները:

Մեջն ամենեւին այն չէ, ինչ կարծում ենք

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, երբ մարդը ճաշարանում հավի նագգեթսներ է պատվիրում, նրան թվում է, թե իրեն հավի մսից պատրաստված ճաշատեսակ կմատուցեն: Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: «Հավի» նագգեթսների բաղադրության մեջ հավի միսը լավագույն դեպքում կազմում է ընդամենը 50 տոկոս, մնացյալը կաշի է, աղացած ոսկոր եւ էժանագին ենթամթերքներ, որոնք այն դարձնում են ավելի փափուկ, համով գրավիչ, սակայն ավելի վնասակար:

Նույնը կարելի է ասել համբուրգերների կոտլետների մասին. եթե կարծում եք, թե դրանք տավարի մսից են պատրաստված, ապա չարաչար սխալվում եք:

Քաղցկեղածիններ

Ֆաստ ֆուդում մեծ քանակությամբ տրանսճարպեր են պարունակվում, որոնց հասցրած վնասը շատ ու շատ հետազոտություններով է ապացուցվել: Վերջերս ԱՄՆ Նյու Յորք նահանգում տրանսճարպերի օգտագործման սահմանափակումներ են մտցրել, որոնց շնորհիվ, գիտնականների խոսքով, ընդամենը 3 տարում սրտի եւ գլխուղեղի կաթվածների թիվը 6 տոկոսով կրճատվել է:

Ընթացիկ տարվանից ԱՄՆ-ում նախատեսել են տրանսճարպերի օգտագործման ազգային արգելք սահմանել, եւ Yale University-ի գիտնականները վստահ են, որ այս արգելքը կօգնի ապագայում հարյուրավոր ու հազարավոր կաթվածներ կանխել:

Ֆաստ ֆուդի ճաշատեսակների մեծ մասը (կարտոֆիլի ֆրի, կոտլետներ եւ այլն) տապակվում են, ինչը դրանք է՛լ ավելի վտանգավոր է դարձնում. ճաշատեսակները բարձր ջերմաստիճանի պայմաններում պատրաստելու եւ հատկապես ձեթի մեջ տապակելու ընթացքում առաջանում է ակրիլամիդ վտանգավոր նյութը, որը, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Ինչպես նշեց Դավիթ Պիպոյանը, հատկապես վտանգավոր է ձեթը բազմակի տաքացնելը. եթե ձեթը 8 ժամ եռացել է (դրա մեջ ինչ-որ բան է տապակվել), ապա հաջորդ օրը այդ ձեթը պետք է նորով փոխարինել: Սակայն սակավաթիվ հաստատություններում են այս կանոնին հետեւում, քանի որ եթե ամեն օր տապակելու համար մի քանի լիտր նոր ձեթ օգտագործեն, սա նկատելիորեն կբարձրացնի պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, մինչդեռ աշխատում են ֆաստ ֆուդը հնարավորինս էժան պատրաստել:

Ակրիլամիդը եւ այլ քաղցկեղածին նյութերը հատկապես վտանգավոր են մանկական օրգանիզմի համար, որը դեռեւս թույլ է, չի կարողանում արդյունավետորեն պայքարել վտանգավոր նյութերի դեմ: Հենց այս պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ոչ մի դեպքում երեխաներին չկերակրել ֆաստ ֆուդով եւ նրանց չտալ գազավորված քաղցր ըմպելիքներ:

Նշենք, որ վերամշակված մթերքները, ինչպիսին են նրբերշիկը, ապխտած միսը եւ երշիկը, որոնք հաճախ մտնում են ֆաստ ֆուդի բաղադրության մեջ, ինքնին քաղցկեղածին են համարվում. ԱՀԿ-ն վերջերս այս բոլոր մթերքները մտցրել է այն մթերքների ցանկի մեջ, որոնց օգտագործումը մեծացնում է քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Դրանից բացի, վերջերս University of Maryland School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ ոչ առողջ սննդակարգը, որը մեծ քանակությամբ հագեցած ճարպեր կամ քիչ քանակությամբ չհագեցած մոնո- եւ պոլիճարպեր է պարունակում, կանանց կրծքի կոշտացում է առաջացնում, ինչն, իր հերթին, կապված է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

Աղ եւ շաքար

Ֆաստ ֆուդը նաեւ ահռելի քանակությամբ աղ ու շաքար է պարունակում. դրանք հավելվում են բոլոր ճաշատեսակներին՝ համն ուժեղացնելու համար: Բնականաբար, շաքարը ճաշատեսակը շատ ավելի կալորիական է դարձնում, իսկ աղի ավելցուկը մի ամբողջ շարք խնդիրների, այդ թվում՝ հիպերտոնիայի առաջացման վտանգի գործոնն է: Ավելին՝ Մասաչուսեթս նահանգի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ աղի, գերազանցապես ֆաստ ֆուդի օգտագործմամբ չհավասարակշռված սնունդը ԱՄՆ-ում կաթվածի, 2-րդ տիպի դիաբետի եւ անոթների ու սրտի հիվանդությունների հետեւանքով մահվան բոլոր դեպքերի կեսի պատճառն է:

Բազմաթիվ հետազոտությունների համաձայն՝ ֆաստ ֆուդը շաքարի, պարզ ածխաջրերի եւ ճարպերի մեծ քանակության պատճառով մեծացնում է նաեւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: 

Հիշեցնենք, որ բժշկության եւ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Ռոբին Ուորոնը (Ավստրալիա) Հայաստան այցելության ժամանակ հայերին խորհուրդ է տվել չգայթակղվել ֆաստ ֆուդով եւ ոչ մի դեպքում երկրում «Մակդոնալդսի» ճաշարանների ցանց չբացել: