Անօրինական ներգաղթյալներն անկարգություններ են կազմակերպել Կրասնոյարսկի երկրամասում
Ռուսաստանում՝ ՆԳՆ Կրասնոյարսկի երկրամասի հարցերով գլխավոր վարչության օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում, անօրինական ներգաղթյալներն անկարգություններ են կազմակերպել, գրում է gazeta.ru-ն:
Ինչպես լրատվամիջոցին պատմել են ՆԳՆ վարչությունից, ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ կենտրոնում երկու անօրինական ներգաղթյալ չեն արձագանքում աշխատակիցների օրինական պահանջներին: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և օպերատիվ-քննչական խումբը:
Ինչպես պատմել են Քննչական կոմիտեում, փետրվարի 3-ի առավոտյան մոտ 20 օտարերկրացի փակվել է շենքում, «այրել ներքնակներ, կոտրել տեսահսկման մի քանի տեսախցիկ՝ իրենց գործողություններով խաթարելով հաստատության աշխատանքը»:
Նշվում է, որ մասնակիցների գլխավոր պահանջն իրենց պայմանների բարելավումն է եղել և հայրենիք շուտափույթ արտաքսումը:
Անկարգությունների երկու կազմակերպիչները ձերբակալվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց